Рубрика: Без рубрики

Մթնշաղի Անուրջներ|Վահան Տերյան


  1. Էլեգիա

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

Ես կառանձնացնեմ այս երկու տողը`

Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

Այս տողերը արտահայտում է մի հոգեվիճակ, երբ մարդն արդեն հոգնել է։Հոգնել է դժգոհելուց, տրտնջալուց և վատ լինելուց։Նա գիտակցեց, որ տրտնջալը օգուտ չի բերում։

2. Անծանոթ Աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Կառանձնացնեմ այս տողերը`

Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Այս տողերը, չգիտես ինչու շատ տպավորվեցին։Շատ գեղեցիկ է հնչում և խորը իմաստ ունի։

3. Երգ

Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞…
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

Չեմ կարող առանձնացնել, ամբողջ բանաստեղծությունն էլ գեղեցիկ է։Այստեղ հեղինակը բանաստեղծության միջոցով ասում է, որ սիրո կարիք ունի։Նա ունի վատ կողմեր և ուզում է, որ իրեն ընդհունեն։

4. Հրաժեշտ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Կառանձնացնեմ այս տողերը`

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Այստեղ ասվում է մարդու մենակության մասին, որտեղ մարդը ման է գալիս մարդ ում հետ նա կկարողանա կիսվել իր ցավով։

5.Ցնորքհ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

Կառանձնացնեմ այս տողերը`

Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Այստեղ ասում է, թե նա սովորոական մի անծանոթ աղջիկ էր, բայց հեղինակի համար նա դարձել էր կյանքի իմաստ, շատ կարևոր մարդ։

Рубрика: Без рубрики

Our winter camp

I was in Mrs. Hasmik’s and Ms. Menua’s teams.In Mrs. Hasmik’s team, me and my friends were doing interviews.In Ms. Menua’s team, were doing many math tasks, even we made tasks.We had some interesting games, and i want to speak about one of them with Ms Christine.During that game we learned about healthy food and how to eat to be healthy.I really like that game.We went to skating rink and we made a pizza.It was really tasty.

Рубрика: Без рубрики

Ստամոքսի Համար|Վրթանեզ Փափազյան

ՍՏԱՄՈՔՍԻ ՀԱՄԱՐ

1․Աշխատանք բառարանով

Նոսր-բարակ,նուրբ,անխիտ

Վսեմություն-հպարտություն

Քամահրել-արհամարել

Տիղմ-քարանձավի տեսակի հանքային,օրգանական նյութերից առաջացած վայր

Ճիրան-կենդանիների եղունգներ,ճանկ

Լերկ-մերկ

Անվրդով-անհույզ,հանգիստ

Լայնատարածք-լայն տարածք,ընդարձակ

Հափրացնել-հագեցնել

Լեշացած-փռված

2․Ամեն լեռ չի տեսնում անդունդ, մեծությունը չի իմանում, թե ի՞նչ է նյութում իր դեմ չնչինությունը, աղավնին չի հավատում օձի գոյությանը — առանձնացրու՛ հականիշ զույգերը․ հականիշների օգնությամբ ի՞նչ է ասում հեղինակը, համաձայնիր կամ հերքիր՝ քո փորձից ելնելով։

Օձը խորհրդանշում է արգելքը,սխալը։ Հատկանիշներից կարող եմ ասել,որ մեծությունն ու չնչինությունը և տեղտ-տեղ անդունդը հականիշներ են։ Որովհետև ամեն լեռ չի տեսնում անդունդ,այսինքն բարձր գագաթների հասած մարդ երբեմն չի տեսնում,թե ինչ է կատարվում ներքևում՝անդունդում։ Անդունդը խորհրդանշում է աղքատությունը,մարդկանց,ովքեր ոչինչի չեն կարողացել հասնել։ Մեծությունն չիմանալը,դա ցավն ու զայրույթը չտեսնելն է։

3․Երբ մտածեց ստամոքսը կշտացնելու համար թևերը ծալել — ի՞նչ է նշանակում թևերը ծալել, ինչու՞ է այն վտանգավոր։

Թևերը ծալելը իմ կարծիքով նշանակում է թուլանալ, ծուլանալ, ոչինչ չանել։ Արծիվը կշտանալու համար գնաց այդ քայլին,ցանկացվ ուտել դիակները,չմտածելով հետագայի մասին։ Երբ մարդ հասնում է այդպիսի բարձր գագաթների և ,այսպես ասած վերևից է նայում բոլորին,բոլորին համարում է սողուն,անպատիվ՝նրան ոչ մի կերպ չի կարելի թուլանալ։

4․Հեշտությամբ կշտանալը սկսեց մարել նրա մեջ բարձրերը թռնելու պահանջը — մեկնաբանի՛ր այս միտքը։

Մարդուն հեշտ չէ հասնել ինչ-որ բարձունքի, հասնել իր նպատակին ու հասնել ամենաբարձր գագաթին։ Արծիվը պայքարում էր իր կշտության համար, բայց երբ արգելքները կամ մարդիկ ստիպեցին նրան դիակները ուտել և կամաց-կամաց իջնել դեպի ցած,նա գնաց այդ քայլին։

5․Հեշտ ու դժվար ճանապարհները․․․ (ստեղծագործական աշխատանք):

Կան հեշտ և դժվար ճանապարհներ։ԵՎ իհարկե մարդկանց մեծ մասը ընտրում է գնալ հեշտ ճանապարհներով, առանց ինչ որ ջանք գործադրելու և աշխատելու։Այդ ճանապարհը՝ իմ կարծիքով երբեք լավ տեղ չի տանում։Հեշտ ճանապարհը միշտ տանում է կարծանման, այսինքն աղքատության, ծուլության, գողության և այլ վատ բաների։Իսկ դժվար ճանապարհը ան ճանապարհն է, որտեղ պետք է աշխատել և չծուլանալ։Այդ ճանապարհը շատ ջանք է պահանջում, և դու շատ դժվարությունների ես հանդիպում։Բայց կարևորը արդյունքն է, որը քեզ կտանի հարստության և լավ կյանքի։

Рубрика: Без рубрики

Ըմբոստի Մահը|Վրթանեզ Փափազյան

Vrtanes_Papazian

ԸՄԲՈՍՏԻ ՄԱՀԸ

1․Բացատրել՝

Ըմբոստ-անհնազանդ,հանդուգն

Գալարվել-ոլորել,պտտվել

Գաղջ-մի քիչ տաք

Պատուտակ-բույսի տեսակ

Ճգնել-ուժ գործադրել

Անհագ-անկուշտ

Զմայվել-հիանալ,ապշել

Պատվանդան-հիմք,արմատ

Ոստ-ճյուղ

Մրմնջալ-ցածր ձայնով խոսալ,քթի տակ խոսալ

2․Ինչպիսի հասարակություն է նկարագրված առաջին հատվածում — նշիր նմանություններ և տարբերություններ քո շրջապատի հետ:

Պատմության մեջ ծառերը, կարելի է ասել, մարդկանց փոխարեն են։ԵՎ ծառերի մեծ մասը նկարագրվում են, որպես ագահ, անկուշտ և ալարկոտ մարդիկ։Այդ մարդիկ ունեն ամեն ինչ, գումար, հնարավորություններ, բայց ոչ մի բանի չեն ուզում հասնել՝ նպատակ չունեն։Հեքիաթի ծառը ուներ նպատակ, հասնել սարի ամենաբարձր գագաթին և նա պատրաստ էր անցնել փորձությունների միջով, միայն թե հասներ իր նպատակին։

Իմ շրջապատում ես թույլ չեմ տա, որ լինեն այդպիսի մարդիկ, ովքեր ագահ են և միայն իրենց մասին են մտածում։Հնարավոր է կան այդպիսի մարդիկ իմ շրջապատում, ուղղակի ես դա չեմ նկատում, կամ իրենք ցույց չեն տալիս։

3․Ի՞նչ գծված սահմանի մասին է խոսքը, բեր օրինակներ:

Իմ կարծիքով գծված սահմանը դա մարդու փորձություններն են,արգելքները։ Մյուս տեսանկյունից էլ դա մարդու ինչ-որ գործունեության ավարտն է։

4․Ի՞նչ է խորհրդանշում քամին, կայծակը, որոտը, արևի լույսը:

Քամին ու կայծակը մեր կյանքում խորհրդանշում են դժվարությունները,փորձությունները,որոնք մարդու ամբողջ կյանքի ընթացքում հետևում են նրան։

Որոտը խորհրդանշում է մարդու տխրությունը,դժվար պահերը,երբ մարդը ներսից է կոտրվում

Արևի լույսը խորհրդանշում է բախտը,մարդու ուրախ հոգեվիճակը,երբ մարդ գոհ է և ուրախ։

5․Ու՞ր էր ձգտում հասնել Ըմբոստը. մեղադրու՞մ ես նրան, թե արդարացնում, ինչու՞:

Ըմբոստը ուզում էր հասնել սարի գագաթին, որպեսզի տեսնի արևը, որպեսզի դուրս գա այդ մռայլ և գարշելի տեղից և շրջապատից։Ես նրան արդարացնում եմ, որովհետև ես ինքս էլ երբեք չեի ցանկանա, ապրել այդ տեղում և այդ շրջապատում։

6․Կա՞ մի բարձր տեղ, ուր դու ես ձգտում հասնել, ինչպե՞ս ես հաղթահարում այդ բարձրությունը (ստեղծագործական աշխատանք):

Այս պահի դրությամբ իմ նպատակն է, գտնել իմ սիրած գործը։Դրա համար ես ինձ փորձում եմ ամեն միջավայրում, որպեսզի գտնեմ այն գործը, որով կզբաղվեմ իմ ամբողջ կյանքում։Երբ այս նպատակը իրականանա, հաջորդ նպատակս կլինի իմ սիրած գործում հասնել բարձունքների և ինչ անում եմ, անեմ իմ ամենալավը։Հիմա ես ակտիվ փնտրտուքների մեջ եմ և շատ մեծ հույս ունեմ, որ իմ ջանքերը ապարդյուն չեն լինի։